Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Թվայնացման՝ Հայաստանի փորձը տարածվում է Եվրասիական միության տարածքում»,- Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

12:55 , 01 Մայիս 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստիե հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրագրողների համար անցկացրած ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանի Հանրապետության՝ ուղեկցող էլեկտրոնային փաստաթղթերի հետ կապված նախաձեռնությունը ստացել է կոլեգիայի, Եվրասիական միության հանձնաժողովի աջակցությունը և արդեն մշակվում է թվային գրասենյակի կողմից: «Այսինքն՝ Հայաստանի այս փորձը մասշտաբային բնույթ է ստանում Եվրասիական ամբողջ միության շրջանում»,- ընդգծեց Սարգսյանը:

Միությունը նաև հաստատել է «մեկ պատուհանի» մոդելը: Այն բիզնեսի համար ունի սկզբունքային կարևոր նշանակություն: Եթե բոլոր հինգ երկրները համապատասխան այս մոդելին ձևավորեն այդ միասնական պատուհանը, ապա դա կնշանակի, որ պետությունները բիզնեսին իրենց ծառայությունները կմատուցեն առավել հարմարավետ: Ըստ Սարգսյանի՝ այդ հարցի առումով ևս կա պայմանավորվածություն: ՀՀ նախկին վարչապետը նշեց, որ կոնսենսուս կա նաև թվային առաջին ծրագրի թողարկման վերաբերյալ, որը լուծում է կոոպերացիների խնդիրը: «Այդ թվային պլատֆորմը, որը կստեղծվի, առաջին հերթին կպաշտպանի փոքր և միջին բիզնեսի շահերը, քանի որ փոքր բիզնեսի համար հանվում են գործառնական մի շարք ծախսեր: Այդ թվային պլատֆորմի միջոցով նրանք կկարողանան վաճառել իրենց ծառայություններն ու ապրանքները և միաժամանակ իրենց համար գտնել հաճախորդներ: Այնպես որ սա բավականին լուրջ բեկում է»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ թվային օրակարգի հետ կապված՝ երևանյան նիստի որոշումները թույլ են տալիս հայտարարել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջին անգամ ձևավորվում է թվային համակարգ, որը թույլ կտա միության երկրներին իրացնել իրենց թվային սուվերենությունը: «Այսինքն՝ յուրաքանչյուրս կունենանք մեր եվրասիական թվային պլատֆորմը»,- խոսքը եզրափակեց Սարգսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: