Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ընդունել ենք 12 միջոցառում, և հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները»,- վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

Gov_T017344

Վարչապետ Փաշինյանը նշել է. «Այս պահի դրությամբ մենք ընդունել ենք 11 միջոցառում, այսօր ևս մեկը գրավոր ընթացակարգով ընդունվել է, այսինքն՝ 12 միջոցառում և կարծում եմ՝ հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները՝ հասկանալու համար, թե միջոցառումներից որոնք են, որ արդյունավետ են աշխատում, որոնք են, որ այնքան էլ արդյունավետ չեն, և մենք ինչ փոփոխություններ պետք է մտցնենք մեր մոտեցումներում և մարտավարության մեջ՝ ճգնաժամին առավել արդյունավետ հակազդելու համար»։

Artur_Javadyan_47I4446

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով կա որոշակի առաջադիմություն, նոր հայտեր են ստացվում։ Ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը։ 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ նախագահը նշել է, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն ծառայում է նպատակին և ներդրվել է տնտեսության մեջ։

Tigran_Khachatryan_47I3695

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին. հաստատվել է 102 վարկային հայտ՝ 947 մլն դրամ ծավալով։ Նրա խոսքով՝ ներկայում շրջանառության մեջ է միջոցառման որոշ չափանիշների փոփոխությունների նախագիծը, և դրա հաստատմամբ ակնկալվում է, որ այս միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա ևս 700-800 մլն դրամով։

Davit_Ananyan_47I3580

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 6149 շահառուի վճարում՝ 937.3 մլն դրամ ծավալով։

Zaruhi_Batoyan_47I4470

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ 4-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվել 964 շահառուի, 6-րդ միջոցառմամբ՝ 6723 շահառուի։ Միևնույն ժամանակ շահառուների նույնականացման գործընթացը շարունակվում է, և հնարավոր է՝ շրջանակն ընդլայնվի։ Յոթերորդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է 2000-ով, և աջակցությունը կտրամադրվի 5957 հղի կնոջ, ներկա ցուցանիշներով այս միջոցառման ընդհանուր ծավալը կազմում է 597 մլն 700 հազար դրամ։ Ութերորդ միջոցառման շրջանակում արդեն առկա է 39000 հաստատված դիմում՝ 2.6 մլրդ ընդհանուր բյուջեով, դիմումների ստացումը շարունակվում է։ Իններորդ միջոցառումը ևս իրականացման փուլում է, ընթացքի մեջ է դիմումների ստացման գործընթացը, որից հետո կատարվում է շահառուների նույնականացում և ցանկերի համադրում։ Նշված աշխատանքների ավարտից հետո գումարները սեղմ ժամկետում կփոխանցվեն շահառուներին։ Զեկուցվել է նաև 10-րդ, 11-րդ և 12-րդ միջոցառումների կատարման մասին։

Արձանագրվել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն։ Ապա քննարկվել է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմման միջոցառումների կատարումը։ Անդրադարձ է եղել դրանց իրականացման աշխատանքին։ Արծարծվել են այդ ծրագրերի որոշ բաղադրիչների բարելավումներին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան բարձրացնել դրանց հասցեականությունը և արագացնել նախատեսված աջակցության տրամադրումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: