Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «ԵԱՏՄ տարածքում շաքարավազի շուկայում կային անհավասար մրցակցային պայմաններ»,- Տիգրան Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

13:27 , 01 Մայիս 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստիե հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրագրողների համար անցկացրած ճեպազրույցի ընթացքում ասաց, որ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկված խնդրահարույց հարցերից մեկը վերաբերել է շաքարավազին: Այն ներկրվում է ազատ տնտեսական գոտիներ, իսկ հետո ապրանքները, որոնք պատրաստվում են այդ գոտիներում, հայտնվում են ԵԱՏՄ ընդհանուր շուկայում, ու այդպիսով խախտվում են հավասար մրցակցային պայմանները:

«Այստեղ ևս մեզ հաջողվեց այսօր գալ կոնսենսուսի, և կա պայմանավորվածություն, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարավազը կլինի այն ապրանքների ցանկում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտիներում, այսինքն՝ մենք ստեղծում ենք հավասար, մրցակցային պայմաններ»,- նշել է Սարգսյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը վետո է դրել նաև կոլեգիայի որոշման վրա՝ կապված նրա հետ՝ արդյոք արտադրողների համար մենք ունենք իրավունք փակել մեր երկրների ոլորտային շուկաները, եթե հանդիպում ենք ինչ-որ խնդիրների: «Կոլեգիան որոշում է կայացրել, որ չի կարելի փակել ռուսական կաթի շուկան, եթե հայտնաբերվեն այնպիսի ձեռնարկություններ, որոնք խախտում են մեր ընդհանուր տեխնիկական ընթակարգերը: Քննարկումներից հետո նույնպես ընդունվել է կոնսեսուսային որոշում, որ իրոք կոլեգիայի դիքորոշումը ճիշտ է, մենք իրավունք չունենք միակողմանիորեն փակել շուկաները, իսկ ապրանքների տեղափոխումը սահմանափակելու որոշումները պետք է լինեն կոնկրետ ձեռնարկությունների նկատմամբ»,- տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը:

Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: