Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ԵԱՏՄ տարածքում առաջացած խնդիրները լուծվում են կոնսենսուսով

Վերադարձ լուրերի բաժին

13:47 , 01 Մայիս 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստիե հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրագրողների համար անցկացրած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ միջկառավարական խորհրդի նիստերում մասնակիցները սովորաբար քննարկում են խնդրահարույց հարցերը, որտեղ անհաժեշտ է կոնսենսուս, և վարչապետների մակարդակը թույլ է տալիս հենց նիստի շրջանակներում ընդունել քաղաքական որոշումներ՝ հասնելու այդ փոխզիջումներին: Ըստ նրա՝ բոլոր հարցերում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Առաջին խնդրահարույց հարցը բիզնեսի համար առաջացող արգելքներն են, սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս ձևավորել ընդհանուր շուկաներ: Սարգսյանն ասաց, որ կոլեգիան եռամսյակը մեկ վարչապետներին հաշվետվություն է ներկայացնում մեր ընդհանուր շուկաներում առկա իրավիճակի մասին, որպեսզի բիզնեսի համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ, որպեսզի նրանք չհանդիպեն խոչընդոտների անդրսահմանային տարածքում՝ առևտուր իրականացնելու համար: «Ցավոք, մենք արձանագրել ենք, որ այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծված չէ, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը, որպեսզի այն սահմանափակումները, որոնք մենք հաստատել ենք, իսկ դրանց թիվը հասնում է 65-ի, հաղթահարենք»,- նշեց Սարգսյանը: Նա ասաց, որ ԵԱՏՄ կոլեգիան մշակել է այնպսիսի ճանապարհային քարտեզներ, որոնք կնպաստեն այդ սահմանափակումների հաղթահարմանը, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կառավարությունները հսկողության տակ վերցնեն այդ հարցերը, որպեսզի հնարավոր լինի հանել դրանք:

Երկրորդ խնդիրն ըստ Տիգրան Սարգսյանի՝ հակադեմպինգային հետաքննության գործառույթն է, որն իրականացնում է կոլեգիան: Կոլեգիան անցկացրել է հակադեմպինգային հետաքննություն՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում հերբիցիդներ արտադրողների շահերի պաշտպանության նպատակով: «Եվրոպական մի քանի կազմակերպություններ ձեռնարկել էին դեմպինգային քաղաքականություն, որպեսզի մեր շուկան հայտնվի իրենց ձեռքերում: Անցկացվել է հակադեմպինգային հետաքննություն, սակայն հայտնվել է վետոն, որը մեզ խանգարել է իրականացնել այդ իրավունքը»,- նշեց Սարգսյանը: Նա ընդծեց, որ նախօրեին անցկացված նիստի ընթացքում ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը կարողացավ գալ կոնսենսուսի այդ հարցի վերաբերյալ, և կոլեգիայի որոշումը կգործի:

Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: