Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ-ն ազատ տնտեսական գոտիներ է ստեղծում տարբեր պետությունների հետ

Վերադարձ լուրերի բաժին

12:23 , 01 Մայիս 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում կայացած միջկառավարական խորհրդի նիստիե հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրագրողների համար անցկացրած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ԵԱՏՄ-ն Վիետնամի հետ ունի գործող համաձայնագիր, որն արդեն 2 տարի ցույց է տվել իր արդյունավետությունը: Ըստ նրա՝ Վիետնամի հետ առևտուրը տարեկան երկնիշ աճ է արձանագրում, և դա վկայում է այն մասին, որ ազատ առևտրի գոտու մեխանիզմն առևտրի ծավալի ավելացման իրական խթանիչ է: «Դա նշանակում է, որ միաժամանակ կա նաև տնտեսական աճի ներուժ, իսկ վիետնամական շուկան շատ մեծ է և դինամիկ զարգացող, այսինքն՝ հետաքրքիր է այդ թվում նաև հայաստանյան արտադրողների համար»,- շեշտեց Սարգսյանը:

Երկրորդ համաձայնագիրը ըստ Հայաստանի նախկին վարչապետի, ժամանակավոր համաձայնագիր է, որը հանգեցնելու է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորմանը: «Գործնականում մեր բոլոր երկրներում այդ համաձայնագիրը վավերացվել է, Ղազախստանում այն արդեն գտնվում է նախագահի ստորագրության ներքո, ինչից հետո մեր իրանցի գործընկերները նույնպես կվավերացնեն, և այդ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,-տեղեկացրեց նա:

Մյուս համաձայնագիրը Սերբիայի հետ է՝ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այդ համաձայնագիրն ակտուալ է Հայաստանի և Ղրղզստանի համար, քանի որ երեք երկիր՝ Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը, Սերբիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունեն: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հիմա անհրաժեշտ է արդեն համաձայնագիր ունենալ ամբողջ Եվրասիական միության համար: Նա ասաց, որ Միությունը մոտ է այդ համաձայնագիրն ավարտին հասցնելուն:

Մշակման փուլում են նաև համաձայնագրերը, Սինգապուրի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտիների ձևավորման վերաբերյալ: Այժմ բանակցությունները շարունակվում են, միևնույն ժամանակ բանակցություններ են տարվում նաև Իսրայելի հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

2021թ. համար ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին: