Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են խնդրահարույց հարցերը, ընդունվել որոշումներ

Վերադարձ լուրերի բաժին

14:05 , 01 Մայիս 2019

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը: Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետը հակիրճ ներկայացրել է նիստի օրակարգը: Նա ընդգծել է, որ քննարկվ են մի քնաի կարևոր խնդրահարույց հարցեր և ընդունվել այդ հարցերը լուծելուն ուղղված որոշումներ: Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ստորև:


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգարժան Տիգրան Սուրենի,

Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կնպաստեն հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար:

Հայաստանը հետաքրքրված է Միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Այսօր մեր հանդիպման օրակարգում 13 հարց էր: Դրանցից շատերը կարևոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։

Մասնավորապես, դա վերաբերում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար։

Քննարկվեց նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսվարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական չափանիշների օգտագործման հարցը։ Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին։

Մենք նաև քննարկեցինք «Արդյունաբերական կոոպերացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագիծը։ Դրա հիմնական նպատակն է՝ գործընկերության ձևավորման էկոհամակարգի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը խոշոր արտադրողների շղթաներում, ինչպես նաև նորարարական գործընթացների խթանումը՝ տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով։

Մեր օրակարգում էին նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեությանը խոչընդոտող հանգամանքների վերացման հարցերը։ Կցանկանայի նաև առանձնացնել մեր երկրների արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանը միտված որոշումը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հնարավոր է, ավելի մանրամասն կանդրադառնա Միության որոշումներին, իսկ ես կցանկանայի կատարված արդյունավետ աշխատանքի համար երախտագիտությունս հայտնել այսօրվա նիստի մասնակիցներին:

Կցանկանայի ընդգծել հետագայում ևս Երևանում ԵԱՏՄ շրջանակում միջոցառումներն անցկացնելու մեր պատրաստակամությունը:

Ուրախ կլինենք ողջունել պետությունների ղեկավարներին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Հայաստանում այս տարվա հոկտեմբերին:
Շնորհակալություն ուշադրության համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։