Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գրանցված աշխատատեղերի քանակը մարտ ամսին ավելացել է 3700-ով

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանում մարտ ամսին հայտարարագրված աշխատատեղերի քանակը փետրվարի համեմատ ավելացել է 3700-ով: Այդ մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր արդյոք նվազե՞լ է գրանցված աշխատողների քանակը:

«Մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է մինչև ապրիլի 20-ը: Ապրիլի 21-ի դրությամբ մենք ունեինք արդեն վերլուծված տեղեկատվություն: Մարտ ամսվա տվյալներով փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է աշխատատեղերի ոչ թե նվազում, այլ աճ՝շուրջ 3700 աշխատատեղով: 619 հազար 900 աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ՝ մարտ ամսվա համար: Եվ 616 հազար 200 աշխատատեղ հայտարագրվել է մարտի 20-ի դրությամբ՝ փետրվար ամսվա համար»,-ասաց Անանյանը:

Իսկ հունվարի համեմատ փետրվարի աշխատատեղերի աճը եղել է 14,4 հազար: «Եվ 3700-ի աճը մենք համարում ենք որոշակիորեն պայմանավորված համաճարակային իրավիճակով: Մեր կարծիքով՝ ապրիլ ամսվա ընթացքում ավելի շատ կունենանք ազդեցության իրական պատկերը»,-ասաց նա:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: