Invalid username or password
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հրապարակել է Ամուլսարի հարակից ևս երկու համայնքից այլընտրանքային կարծիք ներկայացնող տեսանյութ: «Հանրությանն արդեն երկու տարի է մոլորեցնում են՝ մի խումբ մարդկանց կարծիքը ներկայացնելով որպես Ամուլսարի համայնքների կարծիք: Կեղծիքը լռեցրել է համայնքների իրական ձայնը: Վերջերս ներկայացված տեսանյութում գնդեվազցիներն ու ջերմուկցիները պատմում էին իրենց համայնքներում ահաբեկման, վախի, ամենաթողության ու աղքատության մասին: Թե ինչ վիճակում են այսօր Ամուլսարի շրջակա մյուս համայնքները՝ Գորայքն ու Սարավանը, դիտե՛ք տեսանյութում: Արտագաղթ, աղքատություն, հուսալքություն՝ ահա այն իրականությունը, որին հանգեցրել է Ամուլսարի շուրջ արդեն գրեթե երկու տարի տիրող անօրինականությունը:
Դիտե՛ք տեսանյութը: Գորայքցիներն ու սարավանցիները հարցնում են, թե ո՞ւմ դիմեն իրենք, ո՞ւմ ճանապարհը փակեն, ինչո՞ւ են անտեսվում իրենց իրավունքները, ոտնահարվում օրենքը»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Դիտումներ 652
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: