Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գնաճը մոտակա ամիսներին կմնա ցածր մակարդակի վրա

Վերադարձ լուրերի բաժին

00:27 , 21 Մարտ 2020

ՀՀ կենտրոնական բանկը երկրում արտակարգ դրության պայմաններում գնաճի ավելացման ռիսկ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում:

«Մարտի 17-ին մենք նվազեցրեցինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներ բարձրացրեցին այն կամ թողեցին անփոփոխ: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականւթյան գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված իրական տնտեսական զարգացումների և տնտեսության առանձին հատվածների զարգացումների վրա: Սակայն կարևոր է շարունակել պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված: Միաժամանակ, քանի որ մենք 2015-ից բավականին ցածր գնաճային միջավայր ունենք, և ներկայում նույնպես գնաճը բավականին ցածր է, մենք այս քայլով հնարավորություն ենք տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության և մեր գների կայունության, տնտեսության զարգացման նպատակները: Գնաճային սպասումները բավական ժամանակ խարսխված են, և մենք այստեղ որոշակի ընդլայնողական քաղաքականություն իրականացրինք: Կարող եմ հաստատապես ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է ցածր մակարդակի վրա»,- ասաց Ստեփանյանը:

Նա նշեց` նայելով արտաքին աշխարհի զարգացումներին և նրան, թե կառավարությունն ինչ ջանասիրաբար է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումներին և գներին վերաբերում, ապա, ըստ էության, կարելի է արձանագրել, որ որևէ ռիսկ չենք տեսնում գնաճի ավելացման հետ կապված: Ստեփանյանը նաև վստահեցրեց, որ ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով իրականացնում է տնտեսության և ֆինանսական շուկաների մշտադիտարկում, քննարկում է տարբեր այլընտրանքային սցենարներ տնտեսության հետագա զարգացման համար և պատրաստ է արձագանքել ցանկացած իրավիճակի: Միևնույն ժամանակ իրականացվող քաղաքականության արդյունավետության համար ԿԲ-ն մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: