Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գազի գինն անհատ սպառողների համար չի բարձրանա

Վերադարձ լուրերի բաժին

15:22 , 11 Հունիս 2020

Գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ անհատ սպառողների համար գազը չի թանկանալու առնվազն այս պահին, քանի որ կան բավարարար ռեսուրսներ և գործիաքակազմ։ Այլ սպառողների համար ոչ էական, սական որոշակի չափով թանկացման հավանականություն կա:

«Սահմանին գազի գնի շուրջ բանակցութունները ընթացել են և կընթանան․ դա լինելու է մշտական պրոցես, քանի որ սահմանում գազի գնի ձևավորման միասնական ինստուտոցիանալ մեխանիզմներ չունենք և դա է պատճառը, որ այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգ՝ ամենաբարձր մակարդակով: Բոլորիս համար կարևոր է, որ գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված, երկարատև: Եվ լավագույն հարթակը, որը պետք է պայմանավորվածությունը ֆորմալիզացնել և իրավական տեսք տալ, դա ԵԱՏՄ հարթակն է»,- ասել է Գրիգորյանը:
Tert.am

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանված մեքենաների հարցը կարգավորվել է

Ավտոմեքենաներ կարող են ներկրել միայն Հայաստանում մշտական բանակություն հաստատած և տվյալ ավտոմեքենան Հայաստանում գրանցած անձինք։

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: