Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Բնակիչ-սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ

Վերադարձ լուրերի բաժին


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկեց սպառողներին վաճառվող բնական գազի վերանայման հարցերը: Օրակարգի առաջին հարցով առաջարկվում է «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 1000 խորանարդ մետրը 7790. 832 դրամ՝ առանց ԱԱՀ-ի, կամ 9348.998 դրամ ԱԱՀ-ով: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի որոշումը և նախագիծն ուժի մեջ դնել 2020 թվականի հուլիսի 19-ից:

Օրակարգի երկորդ հարցը ներկայացնելիս ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ասաց, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը:

Երրորդ հարցով առաջարկվում է. հաշվի առնելով Կառավարության որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկել՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ:

Առաջարկվում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Սոցիալապես անապահով սպառողների համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի սակագինն էլ առաջարկվում է թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանվեց 224 դոլարին համարժեք դրամ:

Մյուս սպառողների, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար, ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար առաջարկվում է սահմանել 139 հազար դրամ 1000 խմ-ի դիմաց, իսկ 10 հազար խմ-ը գերազանցող գազի դեպքում՝ յուրաքանչյուր 1000 խմ-ի համար սակագինը՝ 255.92 դոլարին համարժեք դրամ:

Հայաստանի գազամատակարարման համակարգում լիցենզավորված գործուենություն է իրականացնում երկու ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Տրանսգազ»-ՍՊԸ-ն: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իրականացնում է բնական գազի ներկրումը, բաշխումը և վաճառքը սպառողներին, իսկ «Տրանսգազ» ՍՊԸ-ն՝ բնական գազի փոխադրումը և գազի ստորգետնյա պահեստարանների շահագործումը:
1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: