Invalid username or password
2019 թվականին պետական բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, և կառավարությունը կարող է ձգտել մինչև 100 մլրդ դրամով գերակատարման: Այդ մասին կառավարության նիստում ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք որոշում ենք կայացրել 56 մլրդ դրամի նախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտքերը վերադարձնել: Դրանք հուսահատ պարտքեր են, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Այսինքն՝ բյուջեի կատարման զուտ փաստաթղթային առումով արտահայտվելու է հավաքագրված թվից հանած այն թիվը, որ վերադարձրել ենք տնտեսավարողներին: Սա նշանակում է, որ մենք այդ գումարը հավաքել ենք ու փոխանցել: Փաստացին այն է, որ 90 մլրդ դրամից ավելի լրացուցիչ հարկային հավաքագրումներ կունենանք»,- ասել է վարչապետը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այդ 89 մլրդ դրամն արդեն հասել է 101 մլրդ դրամի: Նա նաև ավելացրել է, որ այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակներում է: «Մի շատ կարևոր բան էլ եմ ուզում ասել. եթե նախորդ տարի տնտեսավարողներին վերադարձրել ենք 97 մլրդ ավելացված արժեքի հարկ, ապա այս տարի այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը արդեն 153 մլրդ դրամ է: Այսինքն՝ մենք ավտոմեքենաների հոսքից ունեցել ենք 55 մլրդ դրամ, որը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, չենք ունենա, միաժամանակ ետ ենք վերադարձրել 65 մլրդ դրամ»,- ասել է Անանյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլն դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ:
Դիտումներ 861
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։