Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Բանկերում պետք է հերթ կանգնելու մշակույթ ապահովել

Վերադարձ լուրերի բաժին

22:25 , 05 Մարտ 2020

Կառավարության մարտի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանկերում հերթ կանգնելու մշակույթ պետք է ապահովել: Այդ համատեքստում ա ընդգծել է նաև նոր տեխնոլոգիաների կիրառման, հատկապես՝ հեռախոսներով օնլայն վճարումներ կատարելու կարևորությունը։ «Մենք այսօր ունենք բազմաթիվ օնլայն հարթակներ, որոնք կարելի է օգտագործել, բայց ցանկացած հարթակ, որ լինում է՝ պետք է դրա մասին մարդիկ տեղյակ լինեն: Իսկ տեղեկացնելն առաջին հերթին այդ հարթակները ստեղծող մարմինների, սուբյեկտների պարտականությունն է, այսինքն՝ ամբողջ կառավարության»,-ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել պատասխանատու գերատեսչություններին՝ սկսել իրազեկման լայնածավալ արշավներ և տեղեկացնել քաղաքացիներին ժամանակակից այդ համակարգերի մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։