Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արտարժութային շուկան ցնցումներից ապահովելու համար կա ահրաժեշտ գործիքակազմը

Վերադարձ լուրերի բաժին

00:04 , 21 Մարտ 2020

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցրել է, որ ԿԲ-ն ունի բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ` արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից ապահովելու, հանգիստ վիճակում պահելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ստեփանյանն այդ մասին ասել է արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում` անդրադառնալով դոլարի արժեքի բարձրացման, ռուբլու արժեզրկման վերաբերյալ հարցերին:

«Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին բարձր պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք ապահովել նաև արտարժութային շուկան հնարավոր ցնցումներից: Երբ անցանկալի զարգացումներ լինեն, տատանողականության մեծացում լինի, մենք համարժեք գործողություններ կիրականացնենք շուկայում, և, կարծում եմ, ինչպես 2014-ի դեկետմբերին, այնպես էլ հիմա կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»,-շեշտել է Ստեփանյանը:

Նա հիշեցրել է, որ 2014-ի դեկտեմբերին ԿԲ-ն դուրս է եկել ավելի վատ իրավիճակից: Ստեփանյանը նկատեց, որ մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթը աշխարհում, ինչը կապված է ոչ միայն առողջապահական խնդիրների, այլ նաև նավթի գների տատանողականության հետ: «Թե´ Ռուսաստանի ԿԲ-ն, թե´ կառավարությունը տարբեր գործողություններ են իրականացնում, որ շուկաները հանգստացնեն: Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Այդ տատանողականության վերացման մասին այս պահին որևէ մեկը չի կարող խոսել: Եվ, բնականաբար, մենք ևս մշտապես հետևում ենք, թե Ռուսաստանում ինչ է տեղի ունենում: Եվ մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք գների կայունությունը, ֆինանսական կայունությունը, և դրանք հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։