Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 30 Մարտ 2020

Կառավարության՝ մարտ 30-ի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, որից 58-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում: «58 դեպքերից 25 հոգին ի սկզբանե եղել են կարանտինում՝ մեր հատուկ պահման վայրերում: Այսինքն՝ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, և համաճարակաբանական տեսանկյունից դա շատ լավ է: 31 հոգին այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ նոր բերովի դեպք են արտերկրից, որոնց շփման շրջանակը հիմա պարզվում է»,-ասել է նախարարը:

Gov_T014077

Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, ում վիճակը, սակայն, կարող է դառնալ ծանր, քանի որ դրական դինամիկա է նկատվում: «Հնարավոր է, ինտուբացիան դադարեցնենք, այսինքն այդ արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը: Եվ ևս երկու ծանր, որոնք մենք գնահատում էինք, որ հնարավոր է դառնա ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախորդ օրերին արձանագրված մահվան երկու դեպքերին և ցավակցել հարազատներին մահվան կապակցությամբ: «Երկու պացիենտն էլ ունեցել են շատ ծանր քրոնիկական հիվանդություններ: Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ»,- նշել է վարչապետը և հորդորել քաղաքացիներին առանձնակի ուշադիր լինեն այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ և պահպանել մեկուսացման պայմանները, ամեն ինչ անել, որ այսպիսի հիվանդություն ունեցող մարդկանց՝ արտաքին աշխարհի հետ շփումը լինի հնարավորինս սահմանափակված:

Gov_47I1977

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության: «Այսինքն՝ մենք խնդիրներ չունենք վերաստուգվելուց հետո»,-ասել է նախարարը:

Վարչապետն անդրադարձել է նաև հեռավար ուսուցմանը և նշել, որ դրա վերաբերյալ արձագանքները դրական են:

Arayik_Harutyunyan_47I1917

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությանը նշել է, որ գործաընթացի վերաբերյալ դրական արձագանքները նաև ուսուցիչների մասնակցության և ոգևորության արդյունքն են: «Մենք ասում էինք՝ դպրոցը կկայանա և կզարգանա, այն դեպքում եթե ընդհանուր առմամբ դպրոցի շուրջ ձևավորված համայնքն ակտիվ լինի: Հիմա այդ մոդելը սկսել է գործել. ունենք աշակերտների, ծնողների, ուսուցիչների, տնօրենների շատ բարձր ներգրավվածություն»,-ասել է նախարարը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներին՝ սաքերին և ինտերնետ կապի հասանելիությանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ խնդրի վերաբերյալ կազմակերպչական մի քանի հարց կքննարկվի նիստի դռնփակ ռեժիմով: «Ես շատ ուրախ եմ, որ դրական են արձագանքները, որովհետև նախկինում մենք հեռավար կրթության մասին խոսում էինք հեռավոր գյուղերում կրթությունը հասանելի դարձնելու համար: Կարծում եմ, որ այս փորձը կօգնի մեզ հետագայում նաև այդ նպատակին հասնելու գործում»,-ասել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: