Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմեն Սարգսյանը Հայաստանի առևտրային բանկերի հետ քննարկել է համակարգի խնդիրները

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 06 Փետրվար 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մի խումբ առևտրային բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ըստ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության՝ երկրի ղեկավարն ասել է, որ հատկապես արտերկրում իր հանդիպումների ժամանակ մշտապես նշում է, որ Հայաստանն ունի կայուն և զարգացած բանկային համակարգ, ինչը շատ կարևոր է հնարավոր ներդրողներին Հայաստանի առավելությունները ներկայացնելու, երկրի հանդեպ վստահության տեսանկյունից:

Նախագահը բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարել: Նախագահի առաջարկով բանկերի ղեկավարները ներկայացրել են համակարգի զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները: Մտքերի փոխանակություն է ծավալվել Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգերի և, ընդհանուր առմամբ, տնտեսության, բանկերի զարգացման, միջազգային համագործակցության վերաբերյալ:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։