Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արդարացի չէ ասել, թե ճգնաժամային պայմաններում գույքահարկ է ավելանում

Վերադարձ լուրերի բաժին

13:12 , 30 Հունիս 2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր անդրադարձել է Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, որոնց արդյունքում նախատեսված է գույքահարկի աստիճանական բարձրացում: Խոսելով շրջանառվող տեսակետի մասին, թե ճգնաժամային պայմաններում իշխանությունը գույքահարկ է ավելացնում, Թունյանը նշել է. «Սա սխալ ընկալման արդյունք է, որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա է: Բուն նախագիծը, որ հանգեցրել է գույքահարկի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որ ընդունվել է անցած տարի: Հիմա այս նախագծով փորձում ենք մեղմել էդ նախագծի էֆեկտը»:

Ըստ Թունյանի՝ գործող համակարգը հարկման մի քանի շեմ ունի, բնակարանի դեպքում՝ առավելագույնը 40 մլն դրամ, որից հետո կիրառվում է առավելագույն 1 տոկոս գործակիցը: «Վերագնահատման արդյունքում գույքի զգալի մասն ընկնում է բարձր շեմից վերև, ըստ այդմ, հարկը բազմապատիկ անգամներով էր ավելանում: Բայց մենք էս պահին մեղմում ենք ազդեցությունը, սահուն ժամանակահատված ենք դնում՝ 6 տարվա, որ մարդիկ էդ բեռն աստիճանաբար չզգան: Վերջապես պետք է նկատի ունենանք, որ նոր կանոններով առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թ. դեկտեմբերին, ընդ որում՝ նոր գույքահարկի 25 տոկոսի չափով: Այսինքն՝ խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի ավելացման մասին, այնքան էլ արդարացի չէ»,- շեշտել է Թունյանը:

Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ գումարները գնալու են համայնքային բյուջեն: «Եթե մենք ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է ընդունել, որ դրանց պետք են որոշակի եկամուտներ: Այդ գումարները չեն ծախսվում պատգամավորների կամ նախարարների անձնական նպատակներով: Դրանք ծախսելու է համայնքի ավագանին՝ իր սեփական միջոցներով: Այլ հարց, որ համայնքների եկամուտների ավելացմանը զուգահեռ բոլորս պետք է ավելի պահանջատեր լինենք, հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնենք համայնքային ավագանիների առաջ: Մի բան է գումարները հավաքագրելը, մի բան է ծախսելը»,- ասել է նա:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանը պնդում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա

«Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 800 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման և 850 ԱՄՆ դոլար` վերանորոգված վիճակում։

23-րդ միջոցառումից կարող են օգտվել նաև այլ ծրագրերից օգտվողները

Այդ մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: