Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Անորակ աշխատանքի համար ուղղակի չենք վճարելու»,-Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

16:36 , 17 Հոկտեմբեր 2019

Կառավարությունը, համայնքների համար արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին բյուջեի հարկային եկամուտներից կհատկացնի 403 մլն 434.9 հազար դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,163 մլրդ դրամ, որից ՀՀ բյուջեից համաֆինանսավորման մասը կազմում է մոտ 403 մլն դրամ:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքները որակյալ կատարելու պահանջի մասին հարցին, Սուրեն Պապիկյանը նշեց. «Հաճախ առկա միջոցներն ու ծրագրերը կատարելու կարողություններն իրար չեն համընկնում: Այսինքն՝ լինում են դեպքեր, որ ՀՀ կառավարության տրամադրած դրամական միջոցների պայմաններում մրցույթ է հայտարարվում, բայց ոչ մեկը մրցույթին չի մասնակցում»:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Դե բոլոր կազմակերպություններին զբաղեցրել ենք տարբեր պատվերներով, էլ մնացե՞լ են, որ մասնակցեն: Օրինակ ճանապարհաշինությունում ռեալ այդ վիճակն է, բոլոր ընկերություններն այնքան պատվեր ունեն, որ..»:  Վարչապետը դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալին ասաց. «Սադրեցիք, որ սա պատմեմ: Դուք գիտեք, որ նա երկար տարիներ զբաղվում է ԱԱԾ տնտեսական բլորկով՝ շինարարություն, վերանորոգում: Վերջին անգամ ասում էր, որ այս տարի խնդիր ունի, որ իր ավանդական գործընկերները հրաժարվում են նոր գործեր վերցնել, որովհետև ասում են՝ այնքան գործ ունենք, որ նորը չենք կարող վերցնել: Սա լավ նորություն է և ես հույս ունեմ, որ այս տեմպը կպահենք: Այդ ընկերություններն իրենց ծավալները հաջորդ տարի կընդլայնեն, որ կարողանան այդ պատվերները իրենց վրա վերցնել: Մենք այսօր ճանապարհաշինության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում աշխատուժի ներգրավման խնդիր ունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում պետք է ապահովել որակ: «Անորակ աշխատանքի համար ուղղակի չենք վճարելու»,-ընդգծեց կառավարության ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: