Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ (անգլ.): Վոզնյակը խորհուրդ է տալիս մտածել Ֆեյսբուքը լքելու մասին

Վերադարձ լուրերի բաժին

14:30 , 10 Հուլիս 2019

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը TMZ կայքի հետ զրույցի ընթացքում օգտատերերին խորհուրդ է տվել մտածել Ֆեյսբուքը լքելու մասին: «Իմ խորհուրդն այն է, որ մարդիկ սկսեն մտածել Ֆոյսբուքից ազատվելու ուղիներ փնտրելու մասին»,- ասել է նա: Վոզնյակը համոզմունք է հայտնել, որ երբ մարդիկ որևէ մեկի էջում հավանում են ինչ-որ բան և սեղմում են «Հավանել» կոճակը, իրենց թվում է, թե ունեն որոշակի անձնականություն: Սակայն, ըստ Վոզնյակի դա այպես չէ: «Երբ ես որևէ մեկի հրապարակման կամ նկարի տակի «Հավանել» կոճակն եմ սեղմում, իմ կարծիքով դա ուղղված է իմ ընկերոջը, սակայն դա իրականում ուղղված է Ֆեյսբուքի գովազդատուներին»,- նշել է նա:

Վոզնյակը նաև ասել է, թե վստահ չէ, որ իր ընկերության ստեղծած սարքերը նույնպես չեն գաղտնալսվում, կամ դրանցով չեն փորձում մարդկանց հետևել: Apple-ի համահիմնադիրն իր անձնական էջը Ֆեյսբուքից ջնջել է 2018 թ.՝ «Քեմբրիջ անալիտիկա» կազմակերպության հետ կապված սկանդալից հետո:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Կլոր սեղանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։