Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

11:59 , 26 Օգոստոս 2019

Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստրերի հետ ներկա է գտնվել «Գյումրու օր-2019» տոնական համերգին։ «Սա տոն է Հայաստանի բոլոր քաղաքների, բոլոր բնակավայրերի համար և ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարևոր մեզ համար։ Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը, Գյումրին բոլորիս համար պահել-պահպանել-զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը։ Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարևորում ենք, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը և դիմագիծը։ Այս է պատճառը, որ մենք սիրում ու պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով»,- ընդգծել է վարչապետը։

Nikol_Pashinyan_Gryumri_TM_1230

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել փոխել Գյումրիի ընկալումը: Ըստ նրա Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաև արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է։

Nikol_Pashinyan_Gryumri_TM_1082

Վարչապետն ասել է, որ այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կենտրոնը, այսինքն՝ սեպտեմբերի 21-ի գլխավոր տոնակատարությունները տեղի են ունենալու Գյումրի քաղաքում։ «Այսպիսով, մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնում. այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օրը, մարզից մարզ ենք տեղափոխելու, և դա սկսում ենք Գյումրիից։ Եվ էլի ուզում եմ հիմա մեծ հաճույքով այսօրվանից՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 21-ը հայտարարել Գյումրիի միամսյակ»,- ասել է կառավարության ղեկավարը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: