Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Այն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:23 , 20 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»: Միջոցառմանը ներկա են եղել և ելույթով հանդես են եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

_HAY7302

Վարչապետը նշել է, որ մեր պետականության զարգացման համատեքստում հիմնական խնդիրներից մեկն է եղել ոլորտային որակյալ ռազմավարությունների և մյուս ոլորտային առկա ռազմավարությունների հետ փոխկապակցվածության բավարար մակարդակի բացակայությունը: «Մեր կառավարությունը խնդիր է դրել, որ մենք մեր գործունեութան հիմքում դնենք ռազմավարություններ, որոնց արդյունքում պետք է լինի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկրաժամկետ ռազմավարություն:

Ցանկանում եմ նշել, որ, ընդհանուր առմամբ, բավարարված եմ ՊԵԿ-ի աշխատանքով և ուզում եմ արձանագրել, որ ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, սակայն միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այս առումով, ռազմավարության ընդունումը կարևոր է` լուծումներն իրականացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

_HAY7333

Վարչապետի խոսքով` ռազմավարություն ասելով հասկացվում է վարչարարություն, ընթացակարգերի, ծառայությունների մատուցման բարելավում. «ՊԵԿ-ի խնդիրն է` փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի, հարկային պարտավորությունների նկատմամբ, բայց պետք է արձանագրել, որ սրա համար ՊԵԿ աշխատողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ և փոխեն վերաբերմունքը քաղաքացիների հետ շփումներում:

Համաձայնեք` տարօրինակ կլիներ, եթե ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ, դպրոց, պետական ինստիտուներ կառուցեր: Այն հարկերը, որ վճարում են` ներդրում է իրենց իսկ ապագայում, իրենց իսկ երեխաների ապագայում: Որպեսզի այս ընկալումը հասնի իր գագաթնակետին` շատ կարևոր է, որ հարկային և մաքսային ոլորտներում լինի որակական փոփոխություն և ընդհանրապես կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

_HAY7273

Վարչապետն ընդգծել է` կառավարությունը կարևոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ հարկային և մաքսային ոլորտներում, բայց նաև գիտակցում է, որ այդ խնդիրը լուծելու համար բացի քաղաքական կամքից` անհրաժեշտ է գնալ այլ լուծումների, ընդհուպ աշխատավարձերի շարունակական բարձրացումների:

Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է «ՀՀ ՊԵԿ արդիականացման ճանապարհ, վերջին տարիների զարգացումներ» թեմայով շնորհանդեսը:

ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շնորհանդեսով ներկայացրել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը և Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծումը:

_HAY7161

Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը: Ռազմավարությունը նախանշում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը նպաստելու է հարկային և մաքսային ոլորտում վերլուծական գործիքներով վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ընթացակարգերի օպտիմալացմանը։

_HAY7350

Աշխատաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: