Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ամուլսարը կշահագործվի մի պայմանով

Վերադարձ լուրերի բաժին

22:00 , 14 Փետրվար 2020

«Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանեմ այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չեմ պաշտպանի այն»․ այդպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փետրվարի 13-ին Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կազմակերպված քննարկմանը մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման մասին։ «Դուք գիտեք, որ մենք բոլորս ունենք մտահոգություններ՝ կապված այդ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի հետ։ Ես անձամբ՝ որպես Հայաստանի վարչապետ, հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ այդ հանքը շահագործվի»,- ասել է Փաշինյանը։

«Շահագրգիռ եմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի։ Շահագրգիռ չեմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի»,- պարզաբանել է վարչապետը։ Վարչապետը նշել է, որ «որոշակի իրավիճակների, այդ թվում այդ նախագծի նկատմամբ հանրային որոշակի անվստահության պատճառով չեն կարողանում բավարար տեմպերով առաջ շարժվել այս հարցերի պատասխանը ստանալու առումով»։

Վարչապետը հավելել է, որ քաղաքակրթության ցանկացած դրսևորում որոշակի բնապահպանական վնաս է պատճառում։ Ցույց տալով դահլիճը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը, Փաշինյանն ասել է․ «Նույնիսկ այս գեղեցիկ շենքի կառուցումը [բնապահպանությանը վնաս է եղել], որովհետև ենթադրվում է՝ այստեղ ինչ-որ ժամանակ անտառ կամ դաշտ է եղել»։

CivilNet

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: