Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիապես զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

12:18 , 26 Սեպտեմբեր 2019

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։ Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման փուլում, որի նպատակն է մեր ժողովրդին օժտել հնարավորինս լայն իրավասություններով, որպեսզի յուրաքնչյուր ոք կարողանա օգտագործել իր տաղանդն ու էներգիան հանուն կայուն զարգացող և բարգավաճ հասարակության:

«Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որևէ նշան ցույց չտվեց: Ընդհակառակը, մեր ՀՆԱ-ն 2018-ին գրանցեց 5.2% աճ: Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել: Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային արժույթների արժեզրկմանը»,- ընդգծել է վարչապետը։

_TM_5232

Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է ընդհուպ 26%-ով, իսկ բյուջեի եկամտային մասն ավելացել է 25,1% -ով` ստվերային տնտեսության դեմ պայքարում ձեռնարկված կտրուկ միջոցների շնորհիվ:

«Այժմ մենք վերափոխում ենք մեր հարկային համակարգը, որպեսզի գործարար միջավայրն էլ ավելի բարելավվի Հայաստանում: Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու և մեր տնտեսությունը հանքարդյունաբերականից բարձր տեխնոլոգիականի վերածելու նպատակով: Զբոսաշրջությունը մեր տնտեսական առաջընթացի ևս մեկ կարևոր արագացուցիչ է: Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մշակութային, էկոլոգիական և բժշկական տուրիզմի վրա»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

_47I6854

Նա ասել է, որ տնտեսական առաջընթացին միտված քաղաքականության մեջ կառավարությունը կենտրոնանում է մարդկային կապիտալի վրա: «Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր երիտասարդության կարողությունների զարգացմանը թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով: Այս ոլորտում կարևոր ձեռքբերումներից է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ հազարավոր հայ պատանիներ հնարավորություն ունեն սովորելու նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնը հիմնադրվել է Երևանում և արդեն գործում է մի շարք այլ երկրներում»,- նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի: «Մենք պետք է հաղթահարենք աղքատության շոշափելի մակարդակը մեր երկրում: Մենք դեռ պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիական առումով զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

Եվս մեկ քայլ՝ COVID-19 դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար:

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը: