Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈԻԹ: Չպետք է մոռանալ նաև բանկերում ավանդ դրած քաղաքացիներին

Վերադարձ լուրերի բաժին

20:24 , 24 Սեպտեմբեր 2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև այն քաղաքացիներին, որոնք այդ բանկում ավանդներ են դրել:

«Եթե մենք բանկին ստիպում ենք, որ ինքն իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, այդ տոկոսները չպահանջի, հետաձգի, հետո` վաղը-մյուս օր մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք: Երբ այդ ավանդատուն գա բանկից ավանդը հետ վերցնի կամ տոկոսները պահանջի, այդ բանկը պետք է ասի` գնա կառավարությունից կամ Կենտրոնական բանկից քո պատասխանն ուզի: Մենք պարզապես իրավունք չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել` հետաձգի’ր քո վարկերի տոկոսները կամ վճարումները»,-ասաց Թունյանը՝ նշելով, որ այդ ամենը պետք է լինի համագործակցային:

Պատգամավորի խոսքով՝ պետք է լինի պետություն – վարկառուներ – բանկային համակարգ համագործակցություն և այդ համագործակցությոuնն այս ընթացքում եղել է:

«Եթե տոկոսները արհեստականորեն սահմանափակենք, բերելու է սև շուկայում տոկոսով փողերի տրամադրման տարածմանը ու ունենալու է վատ հետևանքներ»,- ասաց Թունյանը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան:

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Visa Chatbot  և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին: