Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեսախցիկների արձանագրած խախտումներից ստացվող միջոցներն կուղղվեն զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 23 Հունիս 2017

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում  փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ ԿԱ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում և կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով զոհված, մահացած և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հանգամանքով:

Նախարարի խոսքով, տվյալ որոշմամբ Ճանապարհներին տեղադրված տեսախցիկների արձանագրած խախտումների հետևանքով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխում է կատարվում, որով լուծվում է զոհված ազատամարտիկների և զինծառայողների անօթևան ընտանիքների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան և բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Նախարարի խոսքով, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը բյուջետային ծրագրով այս հարցը լուծում է 500 մլն դրամի շրջանակում, այս փոփոխությամբ, կատարելով ՀՀ Նախագահի հանձնարարականը, նշված բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի: Հաջորդ տարի ծրագիրը կուղղվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը:

Նախատեսվում է նաև Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնել 8 մլն 323.4 հազ. դրամ:

Արտակարգ դրության ընթացքում բանկերի իրականացրած աջակցության ծրագրերը

Վարկային արձակուրդներ, մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին և այլն:

Հուլիսին ՏԱՑ-ը նվազել է 10.2%-ով

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը: