Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 20 Մարտ 2018

2017 թ. վերջում Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայամնների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք Պուշկինի փ. 3/1 հասցեում:

2018 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ ՎՏԲ- Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը և ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի, Բանկի հաճախորդների և աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրեցին ժապավենը։

vtb-bacum

Միջոցառման հյուրերին ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդներին հնարավորինս արագ և հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը: Այդ նպատակով «Պուշկին» մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ հատուկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է խաղային գոտի, որտեղ երեխաները, ծնողներին սպասելու ընթացքում, կարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել:

«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր և միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում: Բացի այդ, Բանկի հաճախորդները կարող են անձամբ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտում: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով և տերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահին կարող են համալրել բանկային/քարտային հաշիվներ, ավանդներ, գումար հանել, մարել վարկեր, կատարել վճարումներ: «Պուշկին» մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տրվում անվտանգ պահել իրենց արժեքավոր իրերը դեպոզիտար պահատուփերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ