Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով գործարար խորհրդաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

23:43 , 10 Հոկտեմբեր 2019

Երևանում անցկացվեց «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» խորագրով Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար խորհրդաժողովը։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների համագործակցությամբ։

Խորհրդաժողովին մասնակցել են գործարարներ Սփյուռքից և Հայաստանից, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառույցների, առևտրաարդյունաբերական պալատների, Արդյունաբերողների և գործարարների միության, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

10.10.1-4
Խորհրդաժողովի շրջանակում կազմակերպված «Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործին» թեմայով քննարկման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը, առկա գործիքակազմը, ներդրումների ներգրավման, արտահանման խթանման, ինչպես նաև նոր շուկաների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, արտոնյալ առևտրային ռեժիմները, որոնցից կարող է օգտվել Հայաստանը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և գործընթացներին։

Սիմոնյանը կարևորել է հաղորդակցության և տեղեկատվության տրամադրման ճիշտ գործընթացների կազմակերպման հարցը։ «Ճիշտ համագործակցության, ճիշտ գործընթացներ կազմակերպելու միջոցով հնարավոր է հասնել հաջողության։ Հայկական առևտրային ցանցը մեծ հնարավորություն է համախմբելու Սփյուռքի այն ներուժը, որ մենք ունենք։ Ցանցի անդամներ են կոնկրետ երկրներում առևտրաարդյունաբերական պալատները և, համակարգված գործակցության արդյունքում, գործարարներին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ դասակարգված, հավաքագրված կերպով կարող է տրամադրվել ցանցին, ցանցն այն կփոխանցի իր անդամներին, անդամներն էլ՝ գործարար հատվածին, ինչը հնարավորություն կտա վերջիններին տիրապետելու առկա տեղեկատվությանը, իրազեկվելու իրականացվող բարեփոխումներին, ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին»,- նշել է նա։

Նա նաև ասել է, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակելու ցանկացած ներդրողի՝ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև Հայաստանում գործունեություն իրականացնելու հետ կապված գործընթացներին ծանոթացնելու համար։

«Հայաստան-Սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացում» թեմայով քննարկմանը մասնակցել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։ Փոխնախարարն անդրադարձել է տնտեսության մեջ ներառականությանը, որն այսօր առաջնային է Հայաստանի համար՝ նշելով, որ ՓՄՁ-ները մեծ դեր են խաղում դրա մեջ։ Որպես ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող հանգամանք, նա նշել է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, ձեռներեցական, բիզնես գիտելիքների պակասը։ Ներքին և արտաքին շուկաների զարգացման գործում Նաիրա Մարգարյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա Սփյուռքի կողմից ներգրավելու ներդրումներ, իրրականացնելու մենթորական ծրագրեր, ինչպես նաև իրենց երկրներում, առկա կապերի միջոցով ապահովել շուկաների հասանելիություն։

Հայկական առևտրային ցանցը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որը ներառում է 17 բիզնես միություններ՝ 13 երկրներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: