Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի ունեցավ «Ինտերակտիվ համայնքային բյուջե» ծրագրի ամփոփումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:17 , 04 Մարտ 2019

Տեղի ունեցավ «Ուրբանիստա» մեդիա հարթակի «Ինտերակտիվ համայնքային բյուջե» ծրագրի երկրորդ փուլի վերջնական արդյունքների ներկայացումը: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեցին մեդիա հարթակից: Ուսումնասիրվել են Ապարան, Թալին, Արթիկ, Իջևան, Նոյեմբերյան և Այրում համայնքների բյուջեները ու պատրաստվել են մուլտիմեդիա նյութեր այդ քաղաքների մասին։

Արդյունքների ներկայացմանը ներկա էին նշված համայնքապետարանների ներկայացուցիչներ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԱՄՆ դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի UNDP, World VIsion կազմակերպության ներկայացուցիչներն ու լրագրողներ։

Ծրագիրն իրականացվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ: Միավորման փորձագետ Դավիթ Մարգարյանը ներկայացրեց նախագծի երկրորդ հատվածի շրջանակում Ապարան, Թալին, Արթիկ, Իջևան, Նոյեմբերյան և Այրում համայնքների բյուջեների ուսումնասիրության արդյունքում ոչ մասնագիտական հանրության համար առավել մատչելի կերպով ներկայացրած տվյալների մեթոդոլոգիան:

DSCF3560

Նախագծի շրջանակում ստեղծված նյութերը հիմնվում են տնտեսական փորձագետի ուսումնասիրությունների և տվյալ համայնքի բնակիչների շարքում կատարած օնլայն հարցման արդյունքների վրա, որտեղ բնակիչներն ընտրել էին իրենց կարծիքով համայնքի բյուջեում առկա տողերից ամենակարևոր երեքը:

Հանդիպմանը ներկա համայնքների ներկայացուցիչների և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները քննարկվեցին համայնքային բյուջեների ոլորտում համայնքների ներկայացուցիչներին հուզող մի շարք խնդիրներ, քաղաքացիական մասնակցության և տնտեսական զարգացման ուղիների վերաբերյալ հարցեր։ Հանդիպմանը համայնքների ներկայացուցիչները նշեցին ավագանու անդամների համար համապատասխան դասընթացների իրականացման կարևորությունը, որոնք կիրականացվեն ոչ թե ընտրովի, այլ բոլոր ավագանու անդամների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: