Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 12 Նոյեմբեր 2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան– քննարկում «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով։ Այն կազմակերպել էին Տնտեսագիտական համալսարանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը և ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկը (ԱՄՆ): Քննարկմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ։

IMG_4385
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշել է․ «ՀՀ-ն տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերական ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյո՞ք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվում են հենց մեր տնտեսությունում, և արդյո՞ք մենք կարողանում ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման և դրանց խթանների կիրառման հնարավորությունները»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթությունների մասին՝ մատնանշելով ոլորտում առկա միտումներն ու զարգացումները:

IMG_4365
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի մրցունակության խնդիրների մասին նշեց, որ չնայած բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը, դրանք դեռևս ամբողջովին ինտեգրված չեն Հայաստանի տնտեսությանը և դրա մրցունակության բարձրացմանը: Բանախոսն ասաց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի գերակշիռ մասը Հայաստանից արտահանվում է՝ նպաստելով այլ երկրների տնտեսության զարգացմանը:

ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» զեկուցման ընթացքում անդրադարձավ ոլորտի զարգացման տնտեսական սահմանափակումներին:

IMG_4363
«ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը ներկայացրեց նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաև անդրադարձավ իր ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներին ու մրցույթներին: Ավարտին Թաթուլ Մանասերյանն առաջարկեց ձևավորվել աշխատանքային խումբ, որը կմշակի և ՀՀ կառավարությանը կներկայացնի բարձր տեխնոլոգիաների զարգացման և Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման գիտագործնական առաջարկներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են բնակապահովման նոր հնարավորություններ

Եթե ունեք երկու և ավելի անչափահաս երեխա և ցանկանում եք անշարժ գույք ձեռք բերել մարզերում, կարդացեք մեր հոդվածը:

4292 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման մրցույթ

Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: