Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:57 , 05 Մարտ 2020

Վիվա-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը, որին մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «VivaStart» ու «ITStart» ծրագրերի շրջանավարտները:

IMG_5802

«VivaStart» կրթական ծրագիրը 2015 թվականից իրականացնում է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը: Այն նպատակ ունի տարբեր բուհերի ուսանողներին հնարավորություն տալ մասնագիտանալու վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում: Այս անգամ «VivaStart»-ն ունեցել է մրցույթին մասնակցած 37 շրջանավարտ: Մրցույթի ընթացքում մասնակիցները ևս մեկ անգամ ի ցույց են դրել ծրագրի շնորհիվ ստացած իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Ավարտական արարողության ժամանակ շրջանավարտներից Սիլվա Կարապետյանին, Էլիզա Մելիքյանին, Անի Հովհաննիսյանին և Ռուզաննա Մուրադյանին Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակներ՝«Samsung 30S» սմարթֆոններ:

IMG_5854

«ITStart» ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերի 22-ին և այսօր այն ունի 4 շրջանավարտ: Ծրագրի հաջողության մասին իր տպավորություններն է կիսել Ռալֆ Յիրիկյանը. «Արդեն 5 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը հաջողությամբ իրականացնում է «VivaStart» ծրագիրը: Սակայն դրան գումարեցինք իր ձևաչափով ու բովանդակությամբ նոր՝ 2019 թվականին մեկնարկած «ITStart» ծրագիրը, որն ունեցավ չորս շրջանավարտ: «ITStart» ծրագիրն ուղղված է բացահայտելու ծրագրավորման ոլորտում ներգրավված երիտասարդների օժտվածությունն ու ներուժը: Կարծում եմ՝ ծրագիրն այնքանով ստացված է, որ առաջին իսկ մեկնարկից հետո շրջանավարտներից մեկն արդեն անցել է աշխատանքի Վիվա-ՄՏՍ-ում»:

IMG_5739

«VivaStart» և «ITStart» ծրագրերի շրջանավարտներից Լիդա Խաչատրյանը, Մկրտիչ Ավետիսյանը և Դավիթ Բալոյանը Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից ստացել են աշխատանքի հրավեր և ծրագրերի շրջանակում ստացած իրենց գիտելիքներն ու հմտություններն արդեն կկիրառեն աշխատանքի մեջ: «VivaStart» և «ITStart» ծրագրերի բոլոր շրջանավարտներին Ռալֆ Յիրիկյանը հանձնել է հավաստագրեր:

IMG_5764

IMG_5730

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: