Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

12:04 , 15 Մարտ 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ անդրադարձ է կատարել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարողականներին, մասնավորապես հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու ուղղությամբ կատարված քայլերին: Զեկուցվել է, որ այդ նպատակով մշակվել և սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից և արդեն իսկ հյուրատնային գործունեությամբ զբաղվող մի շարք անհատ ձեռնարկատերեր օգտվում են այդ արտոնություններից: Անդրադառնալով ՓՄՁ-ների և խոշոր կազմակերպությունների համար տեղական տուրքերի տարանջատված չափերի սահմանման մասին հարցին, որը ևս քննարկվել էր նախորդ նիստի ընթացքում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել նախագիծ, որով հնարավորություն կտրվի տեղական ինքնակառավարման մարմիններին տեղական տուրքերի բազային դրույքաչափերի նկատմամբ գործակիցներ սահմանելիս հաշվի առնել նաև տվյալ առևտրի կետի մակերեսը՝ առանց վերանայելու տուրքերի չափերը:

Այնուհետև քննարկվել են փոքր արժեքի ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքում մաքսավճարների վերանայման հնարավորություններին առնչվող հարցեր: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկությունները՝ մոտեցումները հստակեցնելու նպատակով:

Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին և Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Մարինե Ժամկոչյանին ՓՄՁ խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք այլ հարցերի ևս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ