Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

21:19 , 15 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Նախագծերի կառավարման 2-րդ ամենամյա գիտաժողովը (2nd Project Management Annual Conference 2019), որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը խոսել է կառավարման համակարգում նախագծերի կառավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման անհրաժեշտության մասին՝ արդյունավետ կառավարում և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։ «Շատ ոգևորիչ է նման միջոցառման իրականացումը և այն, որ նախագծերի կառավարման մոդելը իրականություն է մեր պետական համակարգում», -նշել է նա և ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ նախագծերի կառավարման մոդելի ներդրման փորձը, որին զուգահեռ իրականացվել է բիզնես գործընթացների վերլուծություն և վերակառուցում, այդ թվում նաև՝ ընթացակարգերի ավտոմատացման նպատակով։

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Նա անդրադարձել է նաև նախագծերի կառավարման մոդելի ներդրման արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ձեռքբերումներին ժամանակակից ենթակառուցվածքների և համակարգերի ներդրման, գործընթացների ավտոմատացման ոլորտում։

Փաշայանը նշել է, որ նախագծերի կառավարման մոդելի մոդելի ներդրման շնորհիվ տեղի է ունեցել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կառուցվածքի վերանայում՝ անցնելով խիստ հիերարխիկ կառուցվածքից մատրիքսայինի, ինչը հնարավորություն է տալիս նախագծերի իրականացման ընթացքում ապահովել ճկունություն, անհրաժեշտ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավվածություն և որոշումների կայացման արագություն ու արդյունավետություն։

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսն անցկացվում է երկրորդ անգամ Նախագծերի կառավարման ինստիտուտի (Project Management Institute) հայաստանյան գրասենյակի (PMI Armenia Chapter) կողմից: Այն հանդիսանում է տարբեր ոլորտներ ներկայացնող նախագծերի կառավարման մասնագետների ու առաջնորդների համար քննարկումների, փորձի փոխանակման հարթակ՝ ստեղծելով ոլորտի նորություններին և զարգացումներին ծանոթանալու հնարավորություն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Էկոնոմիկայի նախարարը և Համաշխարհային բանկի թիմն արձանագրել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի հաջող ընթացքը

Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած և մեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։

Վարչապետի վարկանիշը՝ 85, կառավարությանը՝ 67.9 տոկոս

GALLUP International association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերությունն այսօր ամփոփեց հետազոտության արդյունքները: