Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:26 , 26 Ապրիլ 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2016 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2017 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:
Այնուհետև Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2017 թ. իրականացվելիք ծրագրերը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում ավարտին հասցնել Սևանա լճին հարակից 20 հեկտար, ինչպես նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանին հարակից 35 հեկտար տարածքների անտառապատման աշխատանքները: Բացի այդ, անտառտնկումներ և ցանկապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքի վրա:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային բանկի «Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը կարող է 1 տարով երկարաձգվել

Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։