Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի մամուլի ասուլիսը

Վերադարձ լուրերի բաժին

00:55 , 02 Հոկտեմբեր 2019

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում Երևանում տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվել է 2 համաձայնագիր՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից միջև Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը։ Բանախոսները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել լրագրողների հարցերին:

Nikol_Pashinyan_Lee Hsien Loong_47I0776

Հայաստանի Հանրային հ/ը, հարց Հայասստանի վարչապետին – Պարոն վարչապետ, ինչպե՞ս կգնահատեք նեղ կազմով նիստի արդյունավետությունը, արտերկրի գործընկերների հետ հանդիպումները, հատկապես Իրանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ անդամ պետությունների մեջ, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի վերացումը ինչքանո՞վ կազդի Հայաստանի տնտեսության վրա, և որքանո՞վ կբարձրացնի Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ-ում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, այդ պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում և՛ Իրանի, և՛ Հայաստանի բիզնեսի համար: Ընդհանրապես մենք այդ հարցը դիտարկում ենք ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերությունների, այլև Եվրասիական տնտեսական միության և Իրանի հարաբերությունների համատեքստում: Իհարկե, թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄ-ն հսկայական շուկաներ են, և այստեղ շատ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն: Հուսով ենք, որ դրանից հետո մենք կկարողանանք առաջ մղել մեր բիզնեսին, որպեսզի նրանք կարողանան ավելի ակտիվ օգտագործել այդ հնարավորությունները: Մենք նաև հույս ունենք զարգացնել Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժը: Մենք այժմ շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, և ես վստահ եմ, որ այս ամենի արդյունքում Իրանի և ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերությունները կակտիվանան, և այդ համատեքստում կակտիվանան նաև Իրանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները:

The Straight Times, հարց Սինգապուրի վարչապետին – Հարգելի նախագահ, վարչապետեր, հիմա, երբ ԵԱՏՄ-ն ու Սինգապուրն ստորագրեցին Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ե՞րբ եք ակնկալում համաձայնագիր ACEAN-ի հետ և բացի այդ, ի՞նչ կարող եք ասել ACEAN-ի հետ հնարավոր համաձայնագրի տնտեսական և ոչ տնտեսական առավելությունների մասին:

Lee Hsien Loong_47I0701

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն – Մինչև տնտեսական համագործակցության համաձայնագրի մասին խոսելը պետք է դրա նպատակահարմարության և իրագործելիության ուսումնասիրություն կատարվի: ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի համաձայնագրի դեպքում մենք տնտեսական նպատակահարմարության ուսումնասիրություն սկսեցինք 2016 թ. մայիսին: Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, հանդիպեցի ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, այդ ուսումնասիրությունից հետո մենք սկսեցինք բանակցությունները և երկուսուկես տարի հետո ունեցանք Ազատ առևտրի մասին համաձայնագիր: Կարծում եմ՝ ACEAN-ի դեպքում նույնպես պետք է հասնել այդ մակարդակին: Դա պետք է քննարկվի ACEAN-ի անդամ պետությունների հետ, և հուսով եմ՝ նրանք կաջակցեն այդ գործընթացին:

«Արմենիա» հ/ը, հարց Տիգրան Սարգսյանին- Սինգապուրի հետ համաձայնագրերն իր էությամբ ունիկալ են, քանի որ այնտեղ խոսվում է ոչ միայն ազատ առևտրի, այլև ներդրումների և ծառայությունների մասին: Այս ձևաչափը կիրառվելո՞ւ է այլ պետությունների հետ հետագա համաձայնագրերում:

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան – Լավ հարց է, քանի որ մենք նոր մոտեցում ենք մշակում. դրա էությունն այն է, որ մենք ընդլայնում ենք ԵԱՏՄ-ի լիազորությունները, որովհետև մենք մաքուր տնտեսական միություն ենք, և ներդրումների ու ծառայությունների հարցերն այսօր ազգային կառավարությունների իրավասության ներքո են: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ մեր գործընկերների, տվյալ դեպքում՝ Սինգապուրի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար նրանք պետք է համապատասխանեն ընդհանուր ստանդարտ մոտեցմանը, որպեսզի Սինգապուրն իրեն հարմարավետ զգա մեր ողջ տնտեսական տարածքում: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք այս փորձը տարածենք նաև մյուս երկրների վրա: Մասնավորապես, մենք այժմ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ վարելու հայտ ունենք Իսրայելից, և մեր իսրայելցի գործընկերները նույնպես առաջարկում են, որ դա լինի համալիր փաստաթուղթ, և խոսք գնա ոչ միայն սակագների, այսինքն՝ ապրանքների ազատ տեղաշարժի մասին, այլև պայմանագիրը ներառի նաև ներդրումների և ծառայությունների բաժին՝ այն բանաձևով, որը մենք այն հիմա իրականացնում ենք Սինգապուրի հետ: Այսինքն՝ մենք կարծում ենք, որ դա լավ օրինակ է, Սինգապուրն այդ առումով առաջին երկիրն է, և հուսով ենք՝ շարունակել այդ պրակտիկան:

_TM_8994
Մամուլի ասուլիսից հետո Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։ Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և Սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: