Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

14:09 , 18 Հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտնեց փոխվարչապետի գրասենյակը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներկայացրել են Ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքի շրջանակը:

Photo 2
Մտքերի փոխանակության արդյունքում փոխվարչապետը հանձնարարություն է տվել գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկներ քննարկված նախագծերը համալրելու և ամբողջական զբոսաշրջային արդյունք ձևավորելու նպատակով, ինչպես նաև նոր նախագծեր՝ համատեղ քննարկելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: