Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:54 , 11 Մայիս 2017

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նիստը վարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշել է, որ խորհրդի նիստերը կարևոր դերակատարում ունեն հարկային օրենսդրության կատարելագործման հարցում: Խորհուրդը մեծ նշանակություն է տալիս նաև հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկներին և նպաստում է քաղաքացիական հասարակություն-պետություն արդյունավետ համագործակցությանը:

Նիստի ընթացքում խորհրդի անդամներին է ներկայացվել տեղեկատվություն նախորդ նիստերի ընթացքում քննարկված հարցերի և դրանց լուծման նպատակով իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նիստի ընթացքում քննարկվել է նաև հարկ վճարողների շահերը ներկայացնող կազմակերպությունների, այլ հասարակական միավորումների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված` հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկություններ: Մասնավորապես` քննարկվել է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման համակարգի վերանայման, ծառայությունների մատուցման դեպքերում ծառայությունները մատուցելուց հետո հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հնարավորություն ընձեռելու, շրջանառելի բազմակի օգտագործման տարաների ԱԱՀ-ով հարկման, ինչպես նաև այլ հարցեր:

Խորհրդի նիստի արդյունքներով ներկայացված առաջարկները խորհրդի անդամների կողմից ընդհանուր առմամբ ընդունելի են համարվել և որոշում է կայացվել սահմանված կարգով իրականացնել հետագա աշխատանքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

Հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՊԵԿ-ը պարզաբանում է հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին լուրերը

Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար…