Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղեկագրում տեղ է գտել վրիպակ. ԿԲ պարզաբանումը՝ քարտային գործարքների մասին մեր հրապարակման առնչությամբ

Վերադարձ լուրերի բաժին

15:43 , 12 Մայիս 2017

ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել «ՀՀ բանկերի քարտերով արտասահմանում հսկայական գումարներ են կանխիկացվել» հրապարակման առնչությամբ։

«Տեղեկացնում ենք, որ 2017թ. մարտ ամսվա ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի «ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացված գործառնությունները արտասահմանում» աղյուսակում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:

Մասնավորապես, ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կանխիկացման և անկանխիկ գործառնությունների ցուցանիշների տողերը խախտվել են, որի արդյունքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կանխիկացման գործառնություններում արտացոլվել են անկանխիկ գործառնությունների ծավալը և քանակը», – նշել է ԿԲ-ն՝ ավելացնելով, որ վրիպակն արդեն իսկ ուղղված է և տեղեկագրի ճշգրիտ տարբերակը տեղադրված է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

Հիշեցնենք, որ ըստ ԿԲ տեղեկագրի նախնական տարբերակի՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում 2017 թվականի մարտին իրականացվել են 5 մլրդ 380 մլն դրամ (11 մլն դոլար) ծավալով կանխիկացման գործարքներ (նախկին ամիսներին կատարվել է ամսական միջինը 1.4-1.5 մլրդ դրամի գործարք)։

Թարմացված տարբերակում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանում կանխիկացման գործարքների ծավալը 1 մլրդ 444 մլն դրամ է, գործարքների քանակը՝ 14 612։

cb-texekagir

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Նախագահին զեկուցվել է, որ այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար