Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղական մարտկոցների արտադրության ծավալները նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 19 Դեկտեմբեր 2016

Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 14559 հատ ավտոմոբիլային մարտկոց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 25170 հատ մարտկոց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ հայկական մարտկոցների արտադրությունը կրճատվել է 10611-ով կամ 42.2%-ով։

Նշենք, որ Հայաստանում ավտոմոբիլային մարտկոցներ արտադրող միակ ընկերությունը «ԷԼԲԱՏ» ՓԲԸ հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունն է։ Այն առաջարկում է առաջարկում է «Elbat», «Gbat» և «Euro Power» ապրանքանիշերի մարտկոցներ՝ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին՝  Cronimet Mining գերմանական ընկերության հետ համագործակցության արդյունքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել