Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:57 , 22 Ապրիլ 2019

Հայաստանում տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է, սակայն կառավարությունը չի պատրաստվում ստեղծել ավիաընկերություն ու դրան տալ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ: Վարչապետ Նիկել Փաշինյանն այդ մասին խոսեց ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

«Մենք ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, սակայն մեր տեսակետն այն չէ, թե կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային փոխադրողի կարգավիճակ տա դրան: Մենք քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայնների կառավարումը ստանձնած ընկերության հետ, փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականություն: Եվ փորձում ենք հասկանալ, թե այն որքանով է համապատասխանում այսօրվա մեր պահանջներին ու ապագայի կարիքներին»,-ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ փորձում են նաև վերլուծել, թե այլ գործընկերների հետ հարաբերությունները որքանով են համապատասխանում Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO)-ի կողմից սահմանված ստանդարտներին ու չափանիշներին: Կան տեսակետներ, թե երեք կետերում բավարար կերպով հաշվի առնված չեն մեր ազգային ու պետական շահերը:

«Պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ, որպեսզի ցնցումներ չառաջացնենք: Սակայն մյուս կողմից ես համաձայն եմ, որ տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է: Սակայն մեր քաղաքականությունն այն չէ, որ ինչ-որ ընկերության մենաշնորհի դիրք տանք: Եթե մենք տեղական փոխադրողի համար պայմաններ ենք ստեղծում, պետք է ստեղծենք բոլոր տեղական փոխադրողների համար, որպեսզի այդ դաշտում նոր ընկերություններ ի հայտ գան»,-եզրափակեց Փաշինյանը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: