Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:49 , 07 Հունիս 2016

 

Հունիսի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52056171 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 88մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 88 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 358 604 816 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2930 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4037 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները: