Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեղաբաշխված պարտատոմսերի պահանջարկը 2.7 անգամ գերազանցել է առաջարկը

Վերադարձ լուրերի բաժին

16:32 , 15 Հուլիս 2020

Հետաքրքիր զուգադիպությամբ տեղի են ունեցել և՛ Հայաստանի, և՛ մեզ հետ պատերազմող երկրի թողարկած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։ Այս մասին հայտնում է ՖԻՆԱՐՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։ Նրա հաղորդմամբ՝ Հայաստանում տեղաբաշխման ծավալը ներքին շուկայի համար պատմական առավելագույնն էր՝ 60 մլրդ դրամ։ Ու այս պայմաններում այդ պարտատոմսերը ոչ միայն բարեհաջող տեղաբաշխվել են, այլև պահանջարկը 2.7 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով շուրջ 160 մլրդ դրամ: Շատ կարևոր են նաև պարտատոմսերի ժամկետայնությունն ու տեղաբաշխման եկամտաբերությունը, և այստեղ են հետաքրքիր նրբություններ բացահայտվում։

Կ․ Զաքարյանը ներկայացրել է վերոնշյալ աճուրդների ծավալի, միջին կշռված եկամտաբերության և պարտատոմսերի մարման տարբերությունները (առաջինը ՀՀ տվյալներն են, համեմատության համար ծավալները ԱՄՆ դոլարով են ներկայացված)՝
-Ծավալ` 123 մլն դոլար vs 26 մլն դոլար
-Եկամտաբերություն` 7.9248% vs 7.9246%
-Մարման ամսաթիվ՝ 29.10.2029 vs 13.07.2021

Փաստացի ՀՀ տեղական արժույթով ավելի քան 9 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերն իրենց պատմական առավելագույն ծավալով տեղաբաշխվել են գրեթե նույն եկամտաբերությամբ, ինչ հակառակորդի ընդամենը մեկ տարի ժամկետով և միջինից նույնիսկ փոքր ծավալով պարտատոմսերը։ Հաշվի առնելով, որ Ֆիթչի կողմից Հայաստանին տրված ռեյտինգը երկու աստիճանով ցածր է, պետք է որ հակառակ պատկերը լիներ, բայց սա է իրականությունը, ընդ որում՝ բացարձակ օբյեկտիվ իրականությունը։ «Ռեյտինգի սանդղակում էլ մեր՝ ավելի ճիշտ տեղը գրավելն ընդամենը ժամանակի հարց է»,- ամփոփել է Կարեն Զաքարյանը։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: