Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տեխզննման կտրոնները կվերանան». Վահան Մարտիրոսյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:35 , 19 Դեկտեմբեր 2016

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման աշխատանքները միշտ նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնավարման 100 օրվա արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված կա արդեն բիզն ես պլան, որոշակի հատվածներում ուսումնասիրություններ են կատարվել:

«Մենք աշխատանքներ ենք կատարում նաեւ ներդրողների հետ: Առավել ստույգ տեղեկատվությունն ավելի ուշ կտրամադրենք, բայց այդ հարցը միշտ էլ եղել եւ լինելու է քննարկման առարկա»,- ասաց նախարարը: Անդրադառնալով տեխզննման կտրոնների հետ կապված չարաշահումներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ առաջարկությունների փաթեթ է ներկայացվել կառավարություն: «Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետեւելու` ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:

Մարզային տրանսպորտի ոլորտի վերաբերյալ էլ նախարարը նշեց, որ արդեն իսկ կառավարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթը: «Ես հուսով եմ, որ 2017 թվականին այս ոլորտում եւս սպասվում են փոփոխություններ»,- հավելեց նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունները 2017 թվականին

Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա։

Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գինը կնվազի մինչև 700 000 դրամ

Առողջապահության նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին:

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով