Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ամուլսարի հետ կապված հարցին, թե «Լիդիան Արմենիան» չի կարող մուտք գործել այդ տարածք, դա իրավական խնդիր կարո՞ղ է առաջացնել երկրի համար:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը որևէ խնդիր չգիտի, որ չի բարձրաձայնում: «Իրավական խնդիրներ կարող են ունենալ, որովհետև ենթադրում եմ՝ «Լիդիանը» արբիտրաժ կդիմի, և ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը»,- նշել է Փաշինյանը: Նա նշել է, որ հայրենակիցների գործողությունները համարում է ոչ տրամաբանական, քանի որ նրանց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի:

Փաշինյանն ընդգծել է, որ այդ հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է. նույն ստատուս քվոյի վրա է մնալու, ինչ 2018 թվականին: Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Փաշինյանն ընդգծել է, որ և՛ կողմ է, և՛ դեմ, քանի որ դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ:

Եթե հանքը շահագործվեր, ապա այս տարի կունենայինք ոչ թե 7.5, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, աշխատատեղեր, բայց մյուս կողմից՝ վարչապետն ընդգծել է, որ չի համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի հաշիվ Ջերմուկի, հարակից գյուղերի բնակիչների առողջության կամ անվերականգնելի բնապահպանական վնասների:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎԶԵԲ-ը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքին

Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՎԶԵԲ-ի հետաքրքրությունների շրջանակում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ:

Ինչպե՞ս է գործել հայտնաբերված ֆինանսական բուրգը

Ցանցային մարկետինգի սկզբունքով գործող ֆինանսական բուրգի գործունեության նրբությունները՝ հոդվածում:

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում: