Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկային պրոդուկտ՝ թոշակառուների համար

Վերադարձ լուրերի բաժին

16:37 , 05 Դեկտեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը, առաջարկելով իր հաճախորդներին վարկավորման առավել մատչելի պայմաններ, հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է նոր`«Վարկային գիծ թոշակառուներին» 0% տոկոսադրույքով վարկատեսակը:

Տվյալ պրոդուկտը իրենից ներկայացնում է վարկային գիծ ՀՀ դրամով, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:

«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտի հիմնական պայմաններ.

– տարիք՝ վարկը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;

– վարկային գծի առավելագույն գումար՝ կենսաթոշակի եռապատիկ չափը;

– վարկային գծի առավելագույն ժամկետ՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ);

– ամսական միջնորդավճար վարկի սահմանաչափի գումարից՝5%;

– քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» բանկոմատներից՝ անվճար:

Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել Բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար:

«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտի մարման պայմանների և սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը