Invalid username or password
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կորոնավիրուսի համավարակի պայմաններում 2020 թվականի մայիսից սկսած՝ ամսական կտրվածով նախորդ ամսվա համեմատ աճում է՝ ընդ որում գնալով ավելի մեծ տեմպով: ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, իսկ հունիսի ցուցանիշը մայիսի համեմատ աճել է 14.8 տոկոսով:
Ընդ որում՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են ինչպես արդյունաբերական արտադրանքի, շինարարության ծավալները, առևտրի շրջանառությունը, մատուցած ծառայությունների ծավալը, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը: Մասնավորապես հունիսին մայիսի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 14.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.1 տոկոսով: Շինարարության ծավալը հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է բավականին մեծ չափով՝ 21.6 տոկոսով:
Բացի այդ ամսական կտրվածքով ապրիլից սկսած տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատվում նաև նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատելիս: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել էր 16.3 տոկոսով, այս տարվա մայիսին՝ նախորդ մայիսի համեմատ անկումն ավելի քիչ էր՝ 12.8 տոկոս, իսկ հունիսին՝ նախորդ հունիսի համեմատ անկումը կազմել է ընդամենը 7.5 տոկոս:
Արմենպրես
Դիտումներ 669
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: