Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկը գների կայունության ապահովումն էր»,- Արթուր Ջավադյան

Վերադարձ լուրերի բաժին

17:08 , 27 Դեկտեմբեր 2019

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան տարեվերջյան հանդիպման ընթացքում նշել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո սա առաջին ամբողջական տարին էր, և բանկային համակարգը մեկ անգամ ևս ապացուցեց, որ երբեմն հրապարակայնորեն բարձրացված մտահոգությունները բանկային համակարգում հնարավոր խնդիրների ի հայտ գալու հետ կապված, անհիմն են:

Կենտրոնական բանկի նախագահը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացումը, օրեցօր ֆինանսական ծառայությունների մատչելիության, թափանցիկության և հասանելիության ընդլայնումը, բանկերի և ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տարվա բավականին բարձր ֆինանսական արդյունքները, և այլ ցուցանիշների գծով արագատեմպ աճերն ու բարելավումները:

Կենտրոնական բանկի նախագահը մեկ անգամ ևս իր երախտագիտության խոսքն է հայտնել ֆինանսական ինստիտուտներին՝ երկրի զարգացման և ֆինանսական համակարգի վերջնական կայացման համար ներդրած ավանդի համար: Նա ընդգծել է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից 2018 թ. իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի արդյունքով ևս Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողության գործընթացները համապատասխանել են բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Տարվա համար հատկանշական դրսևորումներից նա նշել է նաև վարկային ներդրումների արագատեմպ աճը, և հատկապես սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման աննախադեպ՝ շուրջ 35 տոկոս աճը, որն արդյունքն է նաև Կենտրոնական բանկի և Կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի: Արթուր Ջավադյանը առանձնացրել է նաև, որ 100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունների մի մասը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն

Կենտրոնական բանկը նման կանխատեսում է արել 2020 թ-ի համար:

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

ՀՀ ԿԲ նման կանխատեսումը վերաբերում է 2020 թ.: