Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ-ի հետ համատեղ խիստ վերահսկողություն սահմանել շինանյութ տեղափոխող մեքենաների նկատմամբ

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 14 Օգոստոս 2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների կատարման նկատմամբ: Նշվել է, որ նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման 15 դեպք: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ:

Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել է իրավախախտման 6 դեպք: Նախկինում արձանագրված մեկ դեպքի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը շինանյութ տեղափոխող ընկերությունների նկատմամբ:

«Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ վերահսկողություն սահմանեք շինանյութ տեղափոխող մեքենաների նկատմամբ: Ուղղակի աններելի է, երբ որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում են քաղաքի փողոցները: Մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք շինարարական բոլոր կազմակերպություններին, որ պահպանեն սահմանված կարգը: Իսկ ովքեր կշարունակեն սահմանված կարգի խախտումով շինանյութերի տեղափոխում իրականացնել, անմիջապես ենթարկեք վարչական տույժերի: Որևէ մեկը պարտավոր չէ մաքրել իրենց անփութության հետևանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։