Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տարբեր զինատեսակների արտադրության մասին Ադրբեջանի հայտարարությունների 90%-ը «ջուր» է. փորձագետ. Tert.am

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

19:50 , 09 Մայիս 2016

Ադրբեջանի ռազմարդյունաբերական արտադրության նախարար Յավեր Ջամալովի հայտարարությունը, որ առաջիկայում հիմնելու են տարբեր զինատեսակների արտադրություն, կարելի է համարել նրանց շարքից, որ «տասը խոսում են, մեկը` անում»:  Այսինքն` նման հայտարարությունները պետք է դիտել որպես քարոզչական և գիտակցել, որ դրանց հիմնական թիրախը Հայաստանն է:

Այս մասին Tert.am–ին հայտնել է «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը:

«Այդ նախարարությունը, իրականում շատ ավելի քիչ է ֆինանսավորվում, քան իր մեծ-մեծ խոսելը: Ու իրենք, սովորաբար, մեկը անում են, տասը խոսում են: Ու էդ  զինատեսակները, որ իրենք պետք է արտադրեն,դրանց ճնշող մեծամասնությունը հետո չի իրականանում։ Այնպես որ, այդ հայտարարությունների 90 տոկոսը «օդ է» ու ջուր»»,- ասել է Կարեն Վրթանեսյանը:

Նշենք, որ ադրբեջանական  ANS TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի ռազմարդյունաբերական արտադրության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է, թե այս տարվա հուլիսից Ադրբեջանում կսկսվի 100, 122, 130, 155 տրամագծի հրետանային ռազմամթերքի արտադրություն, ինչը ըստ նրա`ամբողջովին ինքնաբավ կդարձնի Ադրբեջանի պահանջմունքները` հրետանային համակարգերի և տանկերի համար ռազմամթերքով ապահովման հարցում:

Նա նաև հայտարարել է, որ խնդիր է դրված Ադրբեջանում «երկիր–երկիր» «օդ-երկիր» տիպի հրթիռների  հետագա արտադրության համար տեխնոլոգիաներ ներդնելու: Փորձագետն իր հայտարարությունը ուղեկցում է փաստերով, թե ինչեր է ասել Ադրբեջանը և հետո չի արել:

«Իրենք 2011–ից այս կողմ պետք է Կալաշնիկովի գործարան բացեին ու արտադրեին  տասնյակ հազարներով ավտոմատներ, բայց  արտադրում են մի քանի հարյուր հատ: Նույն կերպ ասում էին` մի քանի հարյուրներով անօդաչուներ են  արտադրելու ու արտահանելու, բայց այդ հարյուրավոր անօդաչուները տենց էլ մնացին հայտարարությունների մակարդակով:  Էս կարգի ցուցադրական հայտարարություններն իրենց մոտ շատ-շատ են»,- ասել է Կարեն Վրթանեսյանը։

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։