Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները կրկին առանձնացվեցին

Վերադարձ լուրերի բաժին

13:59 , 18 Փետրվար 2016

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել նախագծին, որով առաջարկվում է Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները առանձնացնել իրարից և  տարածքային կառավարմամբ զբաղվող նախարարությունն անվանել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքական համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ստեղծել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և արտակարգ իրավիճակների նախարարություն: Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման մասին որոշումն ընդունվել էր կառավարության 2014 թվականի նոյեմբերին՝ այն ժամանակ ՏԿ նախարարի և փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո: Իսկ Արմեն Երիցյանը  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել դեկտեմբերի 1-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին