Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով

Վերադարձ լուրերի բաժին

00:16 , 18 Մայիս 2019

Տավուշի մարզում այս տարի հաստատված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 20 մլրդ դրամ: Եվս 60 մլրդ դրամի ծրագրեր գտնվում են ընթացի մեջ: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս պահի դրությամբ ծրագրերի գնահատականը 20 մլրդ դրամ է: Սա այս տարվա հաստատված ծրագրերի ծավալն է: Ունենք ևս 60 մլրդ դրամի ընթացքի մեջ գտնվող տարբեր ներդրումային ծրագրեր: Այսինքն՝ միասին 80 մլրդ դրամի ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց մարզպետն ու հավելեց, որ արդեն փաստացի հաստատված ծրագրերով կա 5 մլրդ դրամի աճ:

Հաստատված ծրագրերի մեջ են ինչպես մասնավոր ներդրումներ, այնպես էլ պետական սուբսիդիաներ: Կան նաև օտարերկրյա ուղղակի և անուղղակի ներդրումներ: Կան այգեգործական ծրագրեր՝ ընկույզի, թուզի, արքայանարինջի, խաղողի: Ներդրումային ծրագրերի մեջ են նաև ենթակառուցվածքային, թեթևարդյունաբերական, զբոսաշրջային ծրագրեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: